Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյան
- Ընդհանուր տեղեկություններ
Ծնվել է 1942թ. Կոստանդնուպոլիս, Թուրքիա։ Ավազանի անունը՝ Տիգրան։
Նախնական կրթություն - Կ. Պոլսի Վիեննական Մխիթարյան դպրոց։
1956 թթ․- Կոստանդնուպոլսի Ս. Խաչ դպրեվանք:
1962թ. - Կոստանդնուպոլսի Կ. Պոլսի համալսարան:
1968 թ. -Բոննի համալսարան (Գերմանիա)։
1969թ․- Բոխի համալսարան։
- Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն
1963թ. -սարկավագ՝ ձեռամբ Տ. Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանի:
1965թ.- Կուսակրոն քահանա` ձեռամբ Տ. Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանի։
1970թ. – մասնավոր վարդապետության 4 աստիճան՝ ձեռամբ Տ. Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանի։
1992 թ. - ծայրագույն վարդապետության աստիճան՝ ձեռամբ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Գազանճյանի։
1992 թ. - Եպիսկոպոս՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի։
1998 թ. - Արքության պատիվ՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի։
- Պաշտոնավարություն
1973-1976 թթ. - Մարսելի (Ֆրանսիա)` Ս. Կարապետ հայկական եկեղեցու հոգևոր հովիվ:
1976-1994 թթ. - Մարսելի Սրբոց Թարգմանչաց Մայր Եկեղեցու հոգևոր հովիվ:
1992-1998 թթ. - Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ:
2014-2019 թթ. - Անդամ Գերագույն Հոգևոր խորհրդի։
2017-2019 թթ․ - Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության Պատրիարքական տեղապահ:
- Կոչումներ և պարգևներ
Սուրբ Ներսես Շնորհալի շքանշան՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի։